Վրաստանը Թուրքիայից շնորհակալություն է հայտնում
Վրաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, ավելին, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը Վրաստանի համար մեծ կարեւորություն ունի։ Այս մասին ՀՀ ՊՆ-ում փետրվարի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին։
Այդ ենթատեքստում նա շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին դաշինքի շրջանակներում համագործակցելու համար։
«Վառ օրինակ է նաեւ Թբիլիսիում հեղեղի ժամանակ եւ՛ Հայաստանի, եւ՛ Թուրքիայի կողմից տրամադրած օգնությունը»,- նշել է նախարարը։