27-ամյա գորիսեցու «Կամազ»-ում ապօրինի հատված 18 խմ բոխի է հայտնաբերվել (տեսանյութ)
Մայիսի 30-ին՝ 23:10-ին, Գորիսի ոստիկանները, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են Գորիս գյուղի բնակիչ, 27-ամյա երիտասարդի վարած «ԿամԱԶ»-ը:
Ոստիկանությունից հայտնում են, որ թափքում եղել է բոխի ծառի փայտանյութ, որի համար վարորդը չի ներկայացրել Կապանի անտառտնտեսության՝ փայտանյութը գնորդին հանձնելու վերաբերյալ ելքի արձանագրությունը:
18 խմ բոխին տեղափոխվել է Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։