Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻսրայելը Գազայի հատվածը կիսում է երկու մասիԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեցՀրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունըՀաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ ՍրբազանՌԴ-ի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգըԱրթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունելԻրավական կամայականությունը՝ որպես ինքնադատաստանի ինստիտուցիոնալացման նախադրյալ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն«Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». ՀովասափյանԻրանի կողմից Հորդանանում հրթիռային հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են ամերիկացի զինծառայողներԱնահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերՈւկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս ՊետրոսյանԱնկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվՄի քանի օրից կինոն սկսվելու է. Արթուր ԴանիելյանՀայհիդրոմետը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվել«Կորպուս Գաստրոբար»-ում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք, մեկ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Ովքեր են «Ուժեղ Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ հայտնել
Ովքեր են ՔՊ-ից ինքնաբացարկ են հայտնել. անուններ
Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. ԱլիևՎանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. համայնքին պատճառվել է մոտ 25 միլիոն դրամի գույքային վնաս (տեսանյութ)«Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ է հայտնել միայն Ռոոբերտ ՔոչարյանըԿրեմլը մեկնաբանել է «Wildberries»-ի պահեստների վրա հարձակումից հետո ստեղծված իրավիճակըԿամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարման գործընթացին մասնակցելու համարԳերմանիայի նախագաը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում ձեռք բերված առաջընթացը․ Ինչպես է սպիտակ ավտոմեքենան գալիս ու 30-ից ավելի կրակոցներ արձակում Էրեբունի թաղամասում (տեսանյութ)Ռուսական բանակը հարվածներ է հասցնում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներինՆույն Վիգեն Ավետիսը 3 տարի առաջ մեծ խանդավառությամբ մասնակցում էր Հիսուսի արձանի մրցույթին (տեսանյութ)Ի՞նչ եղավ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ փաստերն ընդդեմ բամբասանքներիԻրանը շարունակում է հրթիռակոծել Բահրեյնը«Զանգեզուրի միջանցքը» կկրճատի Ադրբեջանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունն ու ծախսերը․ ադրբեջանցի պաշտոնյա6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄիգուցե դո՞ւ ես եղել հենց այդ քանդակագործը արքունական ծաղրածու Յո՛րիկ...Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-Եվրամիություն գործընկերության խորացմանը․ Փաշինյան«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղnւ կոմբինատ»-ի չվերագործարկման պայմաններում առաջանալու են լրջագույն խնդիրներ, մասնավորապես՝ խաղողի մթերման. ՏոնոյանԻրանը անօդաչուներով հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազաներինՍարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. նա կվերցնի պատգամավորի մանդատը
Քաղաքականություն

Եթե Փաշինյանն ուզում է ինչ-որ թուղթ ստորագրել, դա պետք է անի վերապահումով, որը կվերաբերի ԼՂ ապագա կարգավիճակին. Օսկանյան

2018-ի իշխանափոխությունից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ արդեն սխալ ընտրություն է կատարվել, հայ ժողովուրդը հայտնվել է չդադարող նվաստացումների շրջափուլում։ Թվում էր, թե 44-օրյա պատերազմում ծանր պարտությունը նվաստացման գագաթնակետն էր, բայց պարզվեց, որ չէ, երբ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեց Ադրբեջանին նախ բանավոր և շուտով, անկասկած, կհանձնի գրավոր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Նա նաեւ նշել է. «Երեկ նվաստացման ևս մի կաթիլ ավելացավ, երբ Միացյալ Նահանգները ողջունեց Իլհամ Ալիևի՝ Արցախի իշխանություններին ներում շնորհելու «բարի կամքը»։

Ես ուզում եմ՝ մի պահ մենք բոլոր մեզ թափ տանք և հասկանանք, թե դա ինչ է նշանակում։ Ուրեմն, աշխարհի ամենակոռումպացված և ավտորիտար ղեկավարը խոստանում է ներում շնորհել իր պատմական հողի վրա սերունդներով (հազարամյակներով) ապրած ժողովրդի ընտրյալներին, այն ժողովրդի, որի նկատմամբ տասնամյակներ կիրառվել են ամենադաժան բռնությունները՝ փորձելով նրանց կտրել իրենց իսկ պատմական հողից, որը երբևիցե չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Եվ ԱՄՆ-ը ողջունո՞ւմ է այս քայլը։

Պետք չէ մեղադրել Միացյալ Նահանգներին։ Այստեղ մի մեղավոր կա․ դա Հայաստանի ներկա իշխանություններն են։ Այս նվաստացումից դուրս գալու և իրավիճակը կտրուկ փոխելու միակ ճանապարհը ժողովրդական ճնշմամբ այս իշխանություններին հրաժարական պարտադրելն է։ Ես կարծում եմ, որ ողջ հայությունն այսօր չունի այլ գերակա խնդիր, քան իր ձայնի բարձրացումն է Հայաստանի իշխանությունների կողմից արվող պատմական այս անարդարությունների դեմ և պահանջը՝ հրաժարվելու Արցախի հանձնման գործընթացից։

ՄԱԿ-ի անդամ 90-ից ավելի երկիր կա, որոնք մտել են այդ կազմակերպություն որոշակի սահմաններով։ Ներկայում աշխարհում գոյություն ունի 50-ից ավելի տարածքային վեճ, ինչը նշանակում է, որ գոյություն ունեն առնվազն երկու տասնյակ զույգ-երկրներ, որոնք տարածքային չկարգավորված խնդիրներ ունեն։

Բացառությամբ մի քանիսի՝ այդ բոլոր զույգ-երկրներն ունեն դիվանագիտական հարաբերություններ, մեծամասամբ՝ նաև բարեկամական նորմալ կապեր։

Այս պահին Նիկոլ Փաշինյանը Քիշնևում է։ Չգիտեմ՝ փաստաթուղթ կստորագրի, թե ոչ, բայց բոլորի համար այդ բանակցությունների ելքը վճռված է։

Ես կարծում եմ, որ Հայաստանն այսօր հնարավորություն ունի խուսափել Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելուց։ Դրա համար կան հիմնավոր պատճառներ, ինչը շատ հասկանալի և ընկալելի է բոլորի համար։ Եթե Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, ուզում է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, դա պետք է ստորագրի վերապահումով, որը կվերաբերի Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին։ Եթե Փաշինյանը ստորագրի այն, ինչի մասին բանավոր ասել է, ապա դա հայ ժողովրդի համար կլինի անդառնալի ազգային ողբերգություն։