Թբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ահա եւ վերջ։ Վաղվանից լռություն է. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը այլեւս չի հայտնվի ընթերցողի սեղանին։ Հայաստանի Հանրապետության տարեկիցն այլեւս չի հրապարակվի։ Պատճառաբանությանը, թե նվազ ծախսարդյունավետ է եւ պետության վրա թանկ է նստում, չեմ անդրադառնա, քանզի ծիծաղելիորեն անտրամաբանական է այն համապատկերում, երբ տեսնում եմ, թե ինչ «արդյունավետ» ծախսեր են արվում պետբյուջեի հաշվին։ Բացի այդ, տրամաբանություն չեմ փնտրում այնտեղ, որտեղ չկա…

33 տարի «Հայաստանի Հանրապետություն»-ում եղել է ինչպես Հայաստանի Հանրապետությունում։ Օրաթերթը երկրի ուղեկիցն է եղել, շնչառությունը, լավ ու վատ օրերի վկան, անկախության տարիների ուղեկիցն ու… նաեւ մեր վերջին տարիների ցավոտ իրականության վկայագիրը։

Մեր երկրում, այո, եղել են այնպիսի տարիներ, երբ պետությունը գնացքի գծերին էր, եւ ես անվտանգության-պաշտպանական խնդիրների մասին չէի էլ մտածում։ Հիմա երբ հետահայաց նայում եմ, երանելի տարիներ էին (լրագրողն ամեն ինչ համեմատական է դիտարկում). կառավարության խորհրդակցություններին էինք մասնակցում, ոչ թե օնլայն դիտում, հաճախ ոլորտ առ ոլորտ հիշում էինք, թե ո՛ր որոշման իրագործումը ճիշտ ժամանակին եղավ կամ ՝ 2 օր ուշացավ։ Մեր խնդիրն էր պարզել՝ ինչու 2 օր ուշացավ, ո՞ր օղակը դանդաղեցրեց ընթացքը, պատճառը օբյեկտի՞վ էր, թե՞ սուբյեկտիվ։

Կառավարության անդամներն անհասանելի չէին, ոտքի վրա ամեն մեկին «բռնացնելու» մասին չէինք մտածում, որովհետեւ նրանք հասանելի էին, եւ միասին աշխատում էինք՝ ինչ խնդիր կա, ինչու ծագեց եւ ինչպես լուծել։ Տրվե՞ց լուծումը, ապա՝ ինչպե՞ս իրագործվեց, ի՞նչ պատկեր ունեցանք։ Ջրային ոլորտում նոր քաղաքականությո՞ւն էր, այո, պետական այրերն անպայման կարդում էին մեր արձագանքը։ Ընդերքի ոլորտում ինչ-որ փոփոխությո՞ւն էր, կարեւորվում էր մեր տեսակետը։

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը մեկ անգամ չէ, որ իմ նյութերի հետքերով ինչ-որ ոլորտում վերահսկողություն էր սկսում, եւ արդյունքների մասով անպայման տեղեկացվում էր լրագրողը՝ գրավոր եւ մանրամասնորեն։ Հիմա, երբ հետահայաց նայում եմ, մեռնող Սեւանի հարությունն եմ տեսել, երբ տարիներ շարունակ լճի մակարդակն անընդհատ բարձրանում էր (հստակ որոշմամբ, ոչ միայն բնականորեն)։

Պաշտոնական վիճակագրությունը մի կողմ, ամեն օգոստոսին նույն վայրից, նույն կետից դիտարկում էի անում։ Երբ հետահայաց նայում եմ, տնտեսության վերհառնումն եմ տեսնում՝ որ գործարանն ինչ չափով վերագործակվեց, երբ վերագործարկվեց, քանի աշխատատեղ բացվեց եւն։ Երբ հետահայաց նայում եմ, Մոսկվա-Երեւան-Բաքու բանակցություններն եմ տեսնում. շատ բան վարագույրից այն կողմ, չենք գրել, բայց այսօր առյուծ կտրած նախկին կատվին եմ թրջված հիշում, որ Արցախի կողմն անգամ նայել չէր համարձակվում, իսկ այսօր համարձակություն ունի նաեւ Հայաստանին սպառնալու։ Հիմա, երբ հետահայաց նայում եմ, դա էր խաղաղությունը, խաղաղ էինք, խնդրողի դերում չէինք ու արժանապատիվ էինք։ Երբ հետահայաց նայում եմ, գիշերները հանգիստ էինք քնում, տունը ծախող հարեւանին էլ չէինք հարցնում՝ տունդ հո թո՞ւրք չի գնել։ Երբ հետահայաց նայում եմ, րոպեով չէինք ապրում՝ հաջորդ րոպեին մարդկային ու տարածքային կորստի լուրից ջարդված։ Մեր տարիներն էինք պլանավորում։

Գիտեինք, որ մեր երեխաներին ազատագրված հողեր ենք թողել։ Մեր ողնաշարը շտկված էր։ Մեր հարսանիքը հարսանիք էր, ծնունդը՝ ծնունդ։ Հիմա, երբ երեխայիդ ծննդյան օրը մեկ տորթ ես անգամ սեղանին դնում, կտրելիս մտածում ես՝ շրջափակված Արցախի երեխան հիմա ի՞նչ է անում, վերջին անգամ տորթ ե՞րբ է կերել։ Երբ հետահայաց նայում եմ, Երեւանում այնքա՜ն քիչ էի լինում, կամ՝ արտերկիր գործուղման էի, կամ մարզերում։ Խմբագիրներս միշտ ժպտում էին՝ «մարզում մի օր ավելի մնա, սարերից կարոտդ առ»։ Գալիս էի Երեւան՝ նյութերով, արեւախանձ դեմքով, հաջորդ մարզային այցս ճշտելու պատրաստակամությամբ։

Հիմա ամեն սարի նայելիս փախցնում եմ հայացքս՝ վաղը մերը կլինի՞… Հիմա եւ վերջին տարիներից սկսած՝ այս ամենը չկա։ Երկրում եւ մեր ընտանիքներում կա կորուստ, անասելի վիշտ, ականի վրա ենք ապրում։ Փոխվել են մեր բառերը, տրամադրությունը, գրիչը բռնելու ձեւն է նույնիսկ փոխվել։ Թշնամին բազմացել է՝ արտաքինը մի կողմ, ներքինն է աշխուժացել։ Ու մեր գրիչը, որ նախկին թրջված կատվին էր «նկարում», այսօր… Այսօրը ծանր սպասում է, ինչպես վերջին տարիներին ամեն օր, երկրի համար, հայի համար, ազգի համար, Հայաստանի Հանրապետություն պետության համար։

«Հայաստանի Հանրապետությունը», որ միշտ Հայաստանի Հանրապետության մանրակերտն է եղել, վաղվանից չի գրի, չի խոսի ու ընթերցողին չի հասնի։ «Հայաստանի Հանրապետությունն» իր վերջին էջը կփակի (թեեւ չգիտենք՝ վաղն ինչ կարող է լինել) գրչին չդավաճանած, նույնն է՝ երկրին ու ազգին հավատարիմ, նույնն է՝ հայի արժանապատվությունը պահած, մեր պարագայում՝ նույնն է՝ պետությունն իշխանությունից զատած։

«Հայաստանի Հանրապետությունը» չտրվեց կեղծ թեզերին, փոխված թուրքի գաղափարին չհավատաց, խաղաղության հայցն ու իրական խաղաղության հասնելու ճանապարհը զատեց, թուրքի հետ խաղաղություն չքարոզեց՝ փոխարենը ներկայացնելով դրա վտանգներն ու սպառնալիքները, այն թյուրքի ցրթած ադրբեջանական թրջված կատվին էլ առյուծի պատկերում չտեսավ, հային ծնկելու փոխարեն ծառս լինել քարոզեց։ «Հայաստանի Հանրապետությունը» եղավ հայի կողքին ու ի շահ ազգային արժանապատվության։

«Հայաստանի Հանրապետությունը» եղավ ու մնաց Հայաստանի Հանրապետության կողքին, ավելին՝ քան պարզապես թերթը կամ պաշտոնաթերթը։ «Հայաստանի Հանրապետություն»-ում ես բոլորեցի իմ աշխատանքային գործունեության քառորդ դարը եւ միշտ հավատարիմ եղա այն սկզբունքին, որ լրագրողն առանց ազգության չի լինում։

Վաղվանից փակվում են «Հայաստանի Հանրապետության» դռները։ Ափսոսանքի ու ցավի ժամանակ չի մնում՝ երկիրն է կարեւոր։ Թող վաղվանից այլ կերպ բացվեն Հայաստանի Հանրապետության դռները՝ հայի առաջ գրկաբաց, թշնամու առաջ՝ շրխկոցով փակվելով։ Առաջ Աստված։

Արմենուհի Մելքոնյան