Ես Պուտինի հետ ավելի քան մեկ տարի չեմ խոսել. Վուչիչ
Սերբիայի նախագահ Վուչիչը դժգոհել է, որ Արևմուտքի ճնշման պատճառով մեկ տարուց ավելի չի խոսել Պուտինի հետ:
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Ես Պուտինի հետ ավելի քան մեկ տարի չեմ խոսել: Բայց ես տեսա ԵՄ շատ առաջնորդների, ովքեր գնացին նրա մոտ կամ զրուցեցին նրա հետ: Կարծում եմ՝ վատ չէ նրա հետ խոսելը։ Այն, ինչ ուզում են մեզ արգելել, իրենք իրենց թույլ են տալիս»,- ասել է Սերբիայի նախագահը։