Հայտնի է երեխայի հետ ինքնասպանություն գործած կնոջ ինքնությունը
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Սվաճյան փողոցում:
Մայրը՝ մեկամյա երեխայի հետ, նախնական տեղեկություններով, ինքնասպանություն է գործել՝ նետվելով շենքի պատուհանից:
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ մահացածը 29-ամյա Օվսաննա Սիմոնյանն է, ով աշխատելիս է եղել իբրև լրագրող: Մահացած փոքրիկը Րաֆֆի Սողոյանն է: