Տիգրան Սարգսյանն անցել է ԵՏՄ նախագահի պարտականությունների կատարմանը
Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը անցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պարտականությունների կատարմանը։ Սարգսյանի թեկնածությունն այդ պաշտոնում հաստատվել էր 2015թ. դեկտեմբերին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ԵՏՄ նախագահների կողմից։ Սարգսյանը փոխարինել է ՌԴ ներկայացուցիչ Վիկտոր Խրիստենկոյին։
Փետրվարի 1-ից Կոլեգիայի անդամների թիվը կազմում է 10 մարդ։
Հանձնաժողովում հայտնվել է նոր նախարարական պաշտոն՝ ներքին շուկաների, տեղեկատվության, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով նախարարի պաշտոնը։ Այդ զբաղեցրել է Հայաստանի էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կարինե Մինասյանը։