Ուկրաինայում պատերազմը սկսվել է 2014 թվականից շատ առաջ. Լուկաշենկո
Ես համաձայն եմ Պուտինի հետ, Ուկրաինայում պատերազմը սկսվել է 2014 թվականից շատ առաջ: Այս մասին նշել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Ես բացարձակապես համաձայն եմ նախագահ Պուտինի հետ, երբ նա ասում է, որ մենք չենք սկսել այս պատերազմը: Այն նույնիսկ չի սկսվել 2014 թվականին: Այն սկսվել է 2014 թվականից շատ առաջ: Այդ հեղաշրջումը, որը տեղի ունեցավ, դրեց սրա հիմքերը: Մենք տեսանք, թե ով է Ուկրաինան տանում դեպի պատերազմ»,- ասել է Բելառուսի ղեկավարը։