Սի Ցզինպինը հրամայել է անվտանգության ուժերին պատրաստվել ամենավատ սցենարներին
Չինաստանի ազգային անվտանգության համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաները պետք է պատրաստվեն վատագույն սցենարին:
Այս մասին ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։
CNN-ը գրում է, որ ՉԺՀ-ի ղեկավարի խոսքով՝ այժմ ազգային անվտանգության ոլորտում իրավիճակը շատ ավելի է բարդացել։ Սի Ցզինպինը պարզաբանել է, որ առաջնորդները պետք է պատրաստվեն վատագույն սցենարին և համապատասխանաբար, նրանք պետք է պատրաստ լինեն լուրջ փորձությունների։