ՆԱՏՕ-ի անդամները կարող են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
ՆԱՏՕ-ի անդամները կարող են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ նախքան Դաշինքին միանալը:
Այս առաջարկով հանդես է եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, գրում է Guardian-ը։ Նա առաջարկել է Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ սպառազինություն։
Ինչպես գրում է թերթը, Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ, որը պետք է անցկացվի հուլիսին, անդամ երկրների միջև ակտիվանում է բանավեճը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ձևի վերաբերյալ։