Յուրաքանչյուր առարկայի գծով առաջադրանքների շտեմարան ենք մշակում․ ԿԳՄՍ նախարարը՝ ուսուցիչների ատեստավորման մասին
Բոլոր հարցերը բացառապես ծրագրերի շրջանակներում են։ Ինչ կապված է թեստերի և առաջադրանքների հետ, ապա մենք դրանք ամեն անգամ բարելավում ենք։ Շատ ուշադիր նայում ենք բողոքարկումներին։ Մասնավորապես, թե ինչ խնդիրներ են բարձրացվում։ Դա շարունակական աշխատանք է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ խոսելով ուսուցիչների ատեստավորման մասին։
Նրա խոսքով՝ այս պահին յուրաքանչյուր առարկայի գծով առաջադրանքների շտեմարան ենք մշակում, որպեսզի ուսուցիչները կարողանան ծանոթանալ դրանց և հետո նոր գան ատեստավորման։
«Ինչ կապված է դժգոհություններին, ապա ես նորմալ եմ վերաբերվում։ Ատեստավորուման գործընթացը նոր է։ Մենք բոլորս պետք է կարողանանք մեր մոտեցումները ձևակերպել, հարմարվել այդ իրավիճակին։ Մեր ուսուցիչներն էլ կտեսնեն, որ դրա մասով իրենց բոլոր մտահոգություններն անհիմն են։ Մասնակիցների 50 և ավել %-ի աշխատավարձերը ավելանում են»։