Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն առաջիկայում․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեբ Թայիփ Էրդողանը վերջերս կայացած հեռախոսազրույցում հաստատել են տեսանելի ապագայում անձնական հանդիպում կազմակերպելու իրենց մտադրությունը։
Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, երբ Պուտինը զանգահարեց և շնորհավորեց Էրդողանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, նախագահները հաստատեցին տեսանելի ապագայում երկկողմ հանդիպում կազմակերպելու իրենց մտադրությունը։ Թե կոնկրետ որտեղ կլինի և երբ, մնում է համաձայնեցնել՝ հաշվի առնելով երկու նախագահների ժամանակացույցերը։ Բայց կա ըմբռնում և մենք պատրաստ ենք»,- նշել է Պեսկովը։