Հուսանք, որ գոնե Մ. Շահվերդյանը կլինի արդարամիտ և կապացուցի մեր հերոսամայր Գայանեի անմեղությունը. «Որդիների Կանչ»
«Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական հասարակական կազմակերպությունը տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև․
«Գայանեի /Ազգուշ/ վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել է դատավոր Մ.Շահվերդյանին։ Այն ընդունվել է վարույթ և նշանակվել դատական նիստ Հունիսի 5֊ին ժամը 14։00-ին Հասցե՝ ք. Երևան, Գյուլիքեխվյան 20 փողոց, Առաջին ատյանի դատարան, Ավան նստավայր ( գտնվում է Մասիվում)։
Հուսանք, որ գոնե Մ. Շահվերդյանը կլինի արդարամիտ և կապացուցի մեր հերոսամայր Գայանեի անմեղությունը: Դատական նիստը լինելու է ԴՌՆԲԱՑ»։