Արաս Օզբիլիսը չի հայտնվել նոր ակումբի հայտացուցակում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չի հայտնվել հայտացուցակում «Ռայո Վալեկանոյի»՝ Պրիմերայի 22-րդ տուրի «Դեպորտիվոյի» դեմ հանդիպմանը: Նշենք, որ Օզբիլիսը մադրիդյան ակումբի կազմն է համալրել մի քանի օր առաջ: Հայ ֆուտբոլիստը «Բեշիքթաշից» տեղափոխվել է վարձավճարով:
Հիշեցնենք, որ «Դեպորտիվո»- «Ռայո Վալեկանո» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1-ին: