Պետքարտուղարությունը ողջունում է խաղաղության հարցում Փաշինյանի հանձնառությունն ու Ալիևի համաներումը
Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։
«Ինչպես ասել է պետքարտուղար Բլինկենը, Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է ձեռք բերել։ Վերջերս մենք երախտագիտություն հայտնեցինք վարչապետ Փաշինյանի խաղաղությանը նվիրվածության համար և ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման քննարկման վերաբերյալ։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այս շաբաթվա վերջին Քիշնևում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ, և մենք հուսով ենք, որ դա արդյունավետ քայլ կլինի այս խնդիրները բանակցային սեղանի շուրջ լուծելու համար, այլ ոչ բռնության միջոցով։
Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին` կնքելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր»,-ասվում է հաղորդագրության մեջ: