Խնդրում եմ երիտասարդներին ոտքի կանգնել ու համախմբվել, որ իրավիճակ փոխվի երկրում. Հովհաննես Հարությունյանի կոչը (տեսանյութ)
Քանի դեռ երիտասարդությունը չի ստանձնել պատասխանատվություն իր ապագայի համար՝ ոչինչ հնարավոր չի լինի փոխել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» շարժման անդամ Հովհաննես Հարությունյանը։ Նա կոչ արեց երիտասարդներին լինել համախմբված ու դուրս գալ պայքարի։
«Երիտասարդների լայն ներգրավվածությամբ է հնարավոր փոխել իրավիճակը։ Խնդրում եմ երիտասարդներին ոտքի կանգնել ու համախմբվել, որպեսզի իրավիճակ փոխվի երկրում»,-ասաց նա։