Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Էրդողանի մասնակցությունը դեռ չի հաստատվել
Անկարան հրավիրված է հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, սակայն նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի մասնակցությունը պետք է հաստատվի թուրքական իշխանությունների կողմից։
Այս մասին հայտնել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։
«Էրդողանը կարող է հրաժարվել Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոսի այցից և մասնակցել Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին»,- նշել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը: