Ալիևն առանձնազրույց է ունեցել Իսրայելի նախագահի հետ
Մայիսի 30-ին կայացել է պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան հանդիպել են Իցհակ Հերցոգի և Իսրայելի առաջին տիկին Միխալ Հերցոգի հետ։
Պետությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են: Այնուհետև սկսվել է Ալիևի և Հերցոգի առանձնազրույցը։