Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը (տեսանյութ)
Այսօր՝ վաղ առավոտյան Զվարթնոց օդանավակայանում դիմավորեցի պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի Նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի /Urška Klakočar Zupančič/գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
«Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի հետ»,- գրել է Արշակյանը։