Զելենսկին առաջարկել է Իրանի դեմ 50 տարով պատժամիջոցներ սահմանել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Իրանի դեմ 50 տարի ժամկետով պատժամիջոցներ սահմանել։
«Իրանի Իսլամական Հանրապետության դեմ 50 տարի ժամկետով կիրառել ոլորտային հատուկ տնտեսական և սահմանափակող այլ միջոցներ»,- ասվում է Ուկրաինայի խորհրդարանի կայքում ներկայացված բանաձևի նախագծի լրացման մեջ»,-նշել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահն առաջարկում է ամբողջությամբ արգելել Իրանի հետ առևտրային գործառնությունները, դադարեցնել ռեսուրսների, թռիչքների և փոխադրումների տարանցումն Ուկրաինայի տարածքում և կանխել իրանցիների կապիտալի դուրսբերումը երկրի տարածքից։