Եվրոպայում հայտարարել են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հնարավոր պատերազմի մասին
Չեխիայի գլխավոր շտաբի պետ Կարել Ռժեկան ասել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի հավանականության մասին, գրում է չեխական Novinku հրատարակությունը։
Նրա խոսքով, Չեխիայի զինված ուժերն արդեն սկսել են նախապատրաստվել պոտենցիալ ինտենսիվ հակամարտությանը, քանի որ Ռուսաստանն այժմ գտնվում է Դաշինքի հետ հակամարտության հետագծի վրա։
«Պատերազմ Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև, որը մեզ համար ամենավատ սցենարն է, անհնարին չէ, հնարավոր է այն»,- ասել է նա։