Վրաստանը պատասխանել է Եվրոպային
Ի պատասխան մայիսի 29-ին Վրաստանի դեմ ԵՄ-ի կողմից Ռուսաստան ուղիղ ավիաչվերթների վերսկսման պատճառով հայտարարված քննադատությանը, Թբիլիսին հիշեցրել է, որ երկիրը դեռևս չի ընդունվել ԵՄ կազմում։ Եվ հետևաբար նրա դիրքորոշումը տարբերվում է այն իրավիճակից, որում ապրում են Եվրամիության անդամ երկրները։
Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին։
Դավիթաշվիլին հիշեցրել է, որ Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել բարեփոխումներում, որոնք երկրին թույլ կտան անդամակցել ԵՄ-ին։