Հայտնի է, թե երբ տեղի կունենա Էրդողանի երդմնակալությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությունը տեղի կունենա հունիսի 2-ին կամ 6-ին: Այնուհետև կհրապարակվի կառավարության նոր կազմը։ Այս մասին հայտնում է Milliyet թերթը։
Բարձրագույն ընտրական հանձնաժողովը կարող է մայիսի 30-ին հրապարակել խորհրդարանական և նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։ 28-րդ գումարման պատգամավորները երդում կտան հունիսի 2-ին։ Դրանից հետո կմեկնարկի երկրի Ազգային մեծ ժողովի նախագահի թեկնածուների ընտրության գործընթացը, ասվում է հոդվածում։
Այսպիսով, երդմնակալությունը կա՛մ հունիսի 2-ին է, կա՛մ հունիսի 6-ին։ Նախատեսվում է, որ միջոցառման օրը Էրդողանը կհայտարարի այն նախարարների անունները, ովքեր կմտնեն իր կառավարություն։