«Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում 18-ամյա տղա է սպանվել
Երեկ՝ մայիսի 29-ին, մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան 4 փողոցում, «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել և դի կա։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը 18-ամյա Դավիթ Թամարյանն է, ում վրա մի քանի անգամ կրակոցներ են արձակել, ու մինչ շտապօգնության ժամանումը՝ նա մահացել է։