Վերջին 5 տարում Հայաստան է ներկրվել ավելի քան 346 հազար ավտոմեքենա. ՆԳՆ
Անցած 5 տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել 346․631 ավտոմեքենա։ Այս մասին այսօր Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:
Նա նշեց, որ 2022-ինվականին ներկրվել է 44․667 ավտոմեքենա, իսկ 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 21842։