Արևմուտքը Զելենսկիի համար «պրյանիկ» է պատրաստում. ԶԼՄ-ներ
G7 երկրները գաղտնի «անվտանգության երաշխիքներ» են պատրաստում Ուկրաինայի համար՝ հակամարտությունը կարգավորելու դեպքում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով իտալական La Repubblica թերթին:
Միացյալ Նահանգները և ԵՄ-ն ճնշում են Զելենսկիին, որպեսզի մեղմացնի պահանջները՝ դրանք ավելի «ընդունելի դարձնելով գլոբալ հարավի երկրների համար»:
Հոդվածում նշվում է, որ որպես քաղաքական երաշխիքներ Կիևին կարող է տրվել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հնարավորություն։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ուկրաինայում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի, քանի որ դա կարող է խոչընդոտ դառնալ Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի համար, ով ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ միասին կմասնակցի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։