Տոկաևը Լուկաշենկոյին պատասխանել է Միութենական պետությանը միանալու առաջարկին
«Վերջերս Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն առաջարկել է Ղազախստանին միանալ Միութենական պետությանը։ Ես գնահատեցի նրա առաջարկը: Կարծում եմ, որ դրա կարիքը չկա, քանի որ կան այլ ինտեգրացիոն միավորումներ, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միությունը»:
Այս մասին նշել է Ղազախստանի նախագահ Տոկաևը:
«Ինչ վերաբերում է միջուկային զենքին, ապա մենք դրա կարիքը չունենք, քանի որ մենք միացել ենք Միջուկային զենքի չտարածման պայմանագրին և միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագրին։ Մենք հավատարիմ ենք մնում այս միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին»,- նշել է նա: