Իսպանիայի վարչապետը ցրել է խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրություններ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն այսօր՝ մայիսի 29-ին, հայտարարեց խորհրդարանը ցրելու որոշման մասին։
Նա արտահերթ ընտրություններ է նշանակել հուլիսի 23-ին։ Ի սկզբանե նախատեսվում էր դրանք անցկացնել տարեվերջին։
Այս որոշումը նա կայացրել է մայիսի 28-ին կայացած տարածքային և համայնքային ընտրություններից հետո։ Նրանց արդյունքների համաձայն՝ 12 ինքնավար համայնքներից մեծ մասում հաղթել է պահպանողական Ժողովրդական կուսակցությունը, այլ ոչ թե Իսպանիայի Սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը՝ վարչապետի գլխավորությամբ։