Մահացությունը ավելացել է, իսկ ծնելիությունը` նվազել
2015թ.-ի հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 41815 ծնված:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է մահացության 27835 դեպք:
2015թ.-ի հունվար-դեկտեմբերին ծնվածների թվաքանակը 1.5 անգամ գերազանցել է մահացության դեպքերը: Բնական հավելաճի (ծնունդների և մահերի տարբերությունը) բացարձակ մեծությունը 2015թ.-ին կազմել է 13980 մարդ, նախորդ տարվա համեմատ նվազել է՝ 8.7%: