Հայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են Հայաստան
Վազող տողեր

Հարություն Մարությանը թույլ է տվել կոպիտ ու անթույլատրելի սխալներ․ թանգարանից ցանկացած, թեկուզ սևագիր և անօգտագործելի նյութի դուրսբերումն ու ոչնչացումը պետք է արվեր համապատասխան հանձնաժողովի որոշման արդյունքում․ Հայկ Դեմոյան

Ի՞նչ էր տեղի ունեցել Ծիծեռնակաբերդում՝ երկու օր առաջ հանրային լայն արձագանք ստացած տեսագրության կապակցությամբ բազմաթիվ զանգեր ու գրավոր հարցումներ ուղղվեցին ինձ՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգու տարածքում թղթերի թափոնի այրման կապակցությամբ բացատրություններ տալու խնդրանքով։ Ես չշտապեցի իմ կարծիքը հնչեցնել և մեղավորների անուններ տալ, շատ պարզ պատճառով․ ժամանակ էր պետք հասկանալու համար տեղի ունեցածի մանրամասնությունները և դեպքերի հաջորդականությունը, գլխավոր խնդիր ունենալով Հայոց ցեղասպանության թանգարանի անվան շուրջ վարկաբեկիչ հերթական միջադեպի բացառումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՑԹԻ-ի նախկին տնօերն Հայկ Դեմոյանը։

«Այժմ կարող եմ հնարավորինս անաչառ բացատրել տեղի ունեցածի մանրամասնությունները։ Ի՞նչ էր տեղի ունեցել։ Նախ որևէ փաստ չկա, որ այրվել են թանգարանի ֆոնդային միավոր հանդիսացող կարևոր փաստաթղթեր և առաջին իսկ հայացքից պարզ է դառնում, որ անթույլատրելի եղանակով ոչնչացվել է գրասենյակային սևագիր կամ կրկնակի օգտագործման թղթային թափոնը, ինչպես նաև շատ հին շարժական ցուցադրության մաս կազմող և ցեղասպանության տեսարաններով լուսանկարների ստվարաթղթե կրիչներ։ Կապույտ կնիքի առկայությունն ընդամենը Հայփոստի կնիքի հետքեր են։ Անկախ վերոշարադրյալից, պետք է արձանագրենք, որ թանգարանի տնօրինությունը և առաջին հերթին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը թույլ է տվել կոպիտ ու անթույլատրելի սխալներ․ Նախ, թանգարանից ցանկացած, թեկուզ սևագիր և անօգտագործելի նյութի դուրսբերումն ու ոչնչացումը պետք է արվեր համապատասխան հանձնաժողովի որոշման արդյունքում։ Երկրորդ, հենց ՀՑԹԻ տնօրենն է փնթի ու ծանր հետևանքներ առաջացրած այս միջադեպի առաջին պատասխանատուն։ Չգրված կարգ կար տարիներ առաջ, որևէ թղթային նյութ, որը օգտագործելի էր ոչնչացվում էր իմ վերահսկողության ներքո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ զբոսայգու տարածքում զետեղված աղբարկղները կարող էին անցանկալի արտահոսքի պատճառ հանդիսանալ։

Ամփոփեմ․ ես չտեսա այրվող նյութերի մեջ կարևոր փաստաթղթեր, սակայն ՀՑԹԻ տնօրենի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վարկաբեկելու գործելաոճը վաղուց կրում է քրոնիկ շարունակական բնույթ։ Թանգարանին հասցվեց հերթական հարվածը, որը հետևանք է իր բնույթով բացառիկ կոռուպցիոն եղանակով իրականացված ընտրությունների, որի կազմակերպիչն ու հովանավորները "նախկին" ու "ներկա" իշխանությունների ներկայացուցիչներն են։

Իսկ ի՞նչ փաստաթղթեր են կորել ու ոչնչացվել այս ընթացքում։

Պատասխանում եմ՝ ստույգ փաստերի վրա հղում տալով։ Երեք շաբաթ առաջ տեղեկացա, որ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի նախաձեռնությամբ 2021 թ․ դեկտեմբերին հարուցված քրեական գործի շրջանակում իմ կողմից ներկայացված գրավոր ցուցմունքներն անհայտացել են ավագ քննիչի առանձնասենյակից։ Այո, այո, Մարությանը հարուցում է քրեական գործ, ստանում ես ծանուցագիր հարցաքննության ներկայանալու համար, մանրամասն տվյալներ ու փաստեր եմ ներկայացնում նախաքննությանն աջակցելու համար և հանկարծ քո ցուցմունքների մի մասը հայտարարվում են անհայտացած։ Խոսքը գնում է քրեորեն հետապնդելի այն հանցագործությունների մասին, որոնցում մեղադրել էի Հարություն Մարությանին, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահին, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամներին, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Ավագ քննիչը ծիծաղեց ու ասեց որ իմ ստորագրությամբ 2022 թ․ մայիսի 18-ին տրված ցուցմունքը չի գտնում․․․

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անհայտացել է նաև իմ ստորագրությունը կրող շատ կարևոր ֆինանսական փաստաթուղթ, որի կորուստը խնամքով թաքցնում է Հարություն Մարությանն ու ՀՑԹԻ Հոգբարձուների խորհրդի անդամները։ Այսպես փորձ է արվում կոծկել Հայոց ցեղասպանության անվան տակ իրականացված փողերի լվացման գործողությունը, որի վերաբերյալ դարձյալ տվել եմ համապատասխան ցուցմունքներ ու փաստաթղթեր։

Իսկ ի՞նչ կապ ունի ՀՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը այս պատմությունների հետ։ Բացի այն փաստից, որ Աշոտ Մելքոնյանը 2018 թ․ սեպտեմբերի Հարություն Մարությանին ՀՑԹԻ տնօրեն ընտրողներից մեկն է, պետք ասեմ, որ վաստակավոր այս կաշառակերն ու հայագիտության գերեզմանափորը, պարզվում զբաղված է նաև կարևոր պատմական արժեք ներկայացնող ԲՆՕՐԻՆԱԿ փաստաթղթերի ու լուսանկարների ոչնչացմամբ։ Բոլորովին վերջերս սահմռկեցուցիչ մի իրողության ականատես դարձա․ շուրջ 200 լուսանկարներ Հայրենական պատերազմի հայ զինվորների, սպաների ու պատերազմական տեսարանների դրվագմամբ որպես մակուլատուրա հայտնվել էին զուգարանի թղթի արտադրամասում և միայն պատահական դիպվածով հաջողվեց դրանք փրկագնել ստույգ կորստից։

Այս լուսանկարներն ու ծրարները կրում են Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայրենական պատերազմի կաբինետի եռանկյունաձև կնիքը։ Սա բառիս բուն իմաստող ստորագույն հանցագործություն է այն սերնդի հիշատակի հանդեպ, որըբազում տառապանքներ ու զրկանքներ է կրել Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Սա ուղղակի մեր պատմության ու հիշողության ոչնչացումն է Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրենի հանցավոր թույլտվությամբ։ Անմիջապես պաշտոնական նամակով այս մասին տեղեկացրել եմ Ակադեմիայի նախագահին ու փախնախագահին։ Անցել է երեք շաբաթ․ ոչ մի արձագանք։ Առայժմ, ոչ մի արձագանք։

Հ․Գ․ Համակարգային կոռուպցիան, հենց նրա համար է կոչվում համակարգային, քանզի դրանում ընդգրկված հանցագործ տարրերն ապահովագրված են ցանկացած զանցանք կամ հանցանք գործելու դիմաց պատժվելուց։ Ավելին համակարգային կոռուպցիան, որպես կանոն, նաև խրախուսում է այդպիսի տարրերին՝ պետական պարգևներով ու պաշտոնավարման ժամկետներ երկարաձգումով․․․
Շարունակելի․․․»,- գրել է Դեմոյանը։