Արդյոք դա նշանակում է հրաժարո՞ւմ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից. Փաշինյանը՝ Ալիևի երեկվա հայտարարությունների մասին
Բրյուսելյան բանակցությունների մասին, ըստ էության, հրապարակային տեղեկացրել եմ: Տեղյակ եք, որ ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց 29,800 ք.կմ և 86,600ք.կմ տարածքային ամբողջականությունները, ինչի մասին հայտարարել է նաև ԵՄ-ն: Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով բրյուսելյան հանդիպման մասին:
Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարություններին` ասելով, որ դրանք առնվազն տարօինակ են:
«Ես կարծում եմ, որ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն՝ արդյոք դա նշանակում է հրաժարո՞ւմ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից»,- նշեց Փաշինյանը և դիմելով ԱԳ նախարար Միրզոյանին` ասաց, որ պետք է գործընկերներից այս հարցի պատասխանը ստանան, քանի որ, ըստ նրա, նման տեքստը շատ մոտ է հրաժարվելուն:
Ըստ Փաշինյանի՝ այդ ամենը լրացուցիչ ճշգրտումների կարիք ունի, որպեսզի հետագա գործողություներն իրենք պլանավորեն: