Ճապոնիայի ՊՆ ղեկավարը հրահանգել է խոցել հյուսիսկորեական հրթիռը
Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկազու Համադան ինքնապաշտպանական ուժերին հրահանգել է խոցել հյուսիսկորեական հրթիռը, եթե այն վտանգ է ներկայացնում երկրի տարածքի համար։ Այս մասին գրում է BBC-ն:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են արբանյակը մայիսի 31-ի ժամը 00:00-ից հունիսի 11-ին ժամը 00:00-ն արձակելու պլանների մասին: Տոկիոն կարծում է, որ Փհենյանը մտադիր է բալիստիկ հրթիռ փորձարկել։