Սիրիայում ահաբեկչության հետևանքով 76 մարդ է զոհվել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել։ РИА Новости-ի տեղեկացմամբ` զոհերի թիվը հասել է 76-ի, վիրավոր է 110 մարդ։
Սիրիական մայրաքաղաքի շիական թաղամասում պայթուցիկներից մեկն ահաբեկիչները պայթեցրել են հեռակառավարմամբ. այն տեղադրված է եղել ավտոմեքենայում։ Միաժամանակ գործողություն է իրականացրել մահապարտ ահաբեկիչը. նա իրեն պայթեցրել է երթուղային ավտոբուսում։ Մի քանի րոպե անց պայթել է ևս մի ահաբեկիչ։
Ահաբեկչության իրականացման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը: