Հայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են Հայաստան
Հասարակություն

Այս փաստաթղթի ստորագրումը հավասարազոր է Ադրբեջանին կանաչ լույս տալուն, որ անպատիժ կերպով ավարտին հասցնի Արցախը վերացնելու իր մտադրությունը․ ՀԲԸՄ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հայտարարություն է տարածել Արցախի նկատմամբ Ադրբեջանին իրավազորություն տալու համաձայնագրի վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներին՝ շարունակելու քննարկել տարածաշրջանային խաղաղության համաձայնագիրը առաջ մղելու գործընթացը։ Նախորդիվ Հայաստանը հայտարարել էր, որ Արցախի քաղաքացիների «անվտանգության և իրավունքների երաշխավորումն» ապահովելու հիմնավորմամբ պատրաստ է պաշտոնապես ընդունել Ադրբեջանի իրավազորությունը Արցախի ժողովրդի նկատմամբ։

ՀԲԸՄ-ն, սփյուռքի և Հայաստանի բազմաթիվ այլ հայերի հետ միասին, չի ընդունում նմանօրինակ տրամաբանությունը: Թեև ողջ հայության կամքն է, որ Հայաստանում և տարածաշրջանում տիրի կայունություն, խաղաղություն և անվտանգություն, մենք խորապես մտահոգված ենք Հայաստանի՝ Արցախի հայերի ճակատագիրը մեկ ստորագրությամբ թշնամուն հանձնելու մտադրությամբ։ Ադրբեջանը ջանք չի խնայի իր նպատակներին հասնելու, Արցախի հայերին Արցախից բնաջնջելու, և, ի վերջո, տարածաշրջանում գերիշխող դիրք գրավելու համար, ինչը վտանգի կենթարկի առաջին հերթին հենց Հայաստանի ինքնիշխանությունը: Հատկապես խիստ մտահոգիչ է Ադրբեջանի հայտարարությունը, որ ոչ մի երկրի, այդ թվում՝ Հայաստանին, թույլ չի տա կանգնել Արցախի ժողովրդի հետ կապված իր մտադրություններն իրագործելու ճանապարհին՝ ազդարարելով, որ Արցախի շրջափակումը, մարդասիրական ահաբեկչությունը և մշակութային ցեղասպանությունը իր վարած խաղի մի մասն են մնալու։

«Այս հակամարտության վերջին 30 տարիների պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը երբեք էլ ազնիվ բանակցային գործընկեր չի եղել»,- ասում է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը։ «Այն երբեք չի հարգել որևէ միջազգային պայմանագրի, կոնվենցիայի, համաձայնագրի կամ օրենքի դրույթ, որը վերաբերում է Արցախի ժողովրդին: Իլհամ Ալիևի հակահայկական հռետորաբանությունը, քաղաքացիական բնակավայրերի դեմ ռազմական ագրեսիան և տնտեսական շրջափակման միջոցով Արցախում հազարավոր հայերին կենսական ռեսուրսներից զրկելը դրա վառ ապացույցն են։ Մենք գիտենք, որ այս փաստաթղթի ստորագրումը հավասարազոր է Ադրբեջանին կանաչ լույս տալուն, որ անպատիժ կերպով ավարտին հասցնի Արցախը վերացնելու իր մտադրությունը:

30 տարի շարունակ Արցախի ժողովուրդը փորձել է իրագործել ինքնորոշման իր իրավունքը, ինչպես որ սահմանված է ՄԱԿ-ի կանոնադրության երկրորդ հոդվածով և ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներով։ Ինքնորոշումը բանակցային գործընթացի միակ ընդունելի ուղին է, և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի այս գործընթացին ընթացք տալու համար:

Հետևաբար, ՀԲԸՄ-ն կոչ է անում բոլոր միջազգային կառույցներին սատարել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, քանի որ, հակառակ դեպքում, Արցախի հայերը Ադրբեջանի կողմից վերջնականապես կենթարկվեն էթնիկ զտումների, որն Ադրբեջանը հետևողականորեն փորձում է ավարտին հասցնել: