Սերբիան ազատ երկիր է, ոչ թե ռուսական նահանգ. Վուչիչ
Սերբիան ազատ երկիր է, ոչ թե ռուսական նահանգ:
Այս մասին նշել է Սերբիայի նախագահ Վուչիչը:
«Սակայն Սերբիան ամերիկյան կամ եվրոպական գաղութ չի եղել և չի լինի: Սերբիան անկախ երկիր է, և ես հպարտ եմ իմ անկախ քաղաքականությամբ, բայց նաև հպարտ եմ, որ մեկ տարի և գրեթե չորս ամիս մենք հավատարիմ ենք մեր քաղաքականությանը, մեր Անվտանգության խորհրդի որոշումներին, չնայած Սերբիայի պատմության մեջ ամենածանր ճնշումների շրջանին: Մենք Եվրոպայի միակ երկիրն ենք, որը պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ»,-նշել է նա: