Ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը եղել «Նաիրի» բժշկական կենտրոնում. Hayastan.news
Սոցիալական ցանցերում տարածվում է տեղեկություն, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը սրտի հետ կապված խնդրով պայմանավորված Մոսկվայից վերադառնալով այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Hayastan.news-ի հետ զրույցում «Նաիրի» ԲԿ մամուլի խոսնակ Աննա Ղազարյանն այս թեմայով ասաց. «Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն ընդամենը պացիենտներին մեկին տեսակցելու նպատակով: Սոցցանցերում տարածվող տեղեկությունը, թե առողջական խնդիրներով պայմանավորված է նա այցելել հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը»:
Նշենք, որ «Նաիրի» ԲԿ-ից մեկ այլ աղբյուր Hayastan.news-ին հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը ԲԿ այցելել է այսօր առավոտյան ժամը 7:30-ին, պրոֆիլակտիկ ստուգման նպատակով:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: