Ադրբեջանը քրեական գործ է հարուցել հայ զինծառայողների դեմ. անունները հայտնի են
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին բերման ենթարկված զինծառայողներ Հարութ Յուրիկի Հովակիմյանի և Կարեն Աշոտի Ղազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ «ահաբեկչություն» և «ապօրինի մաքսանենգություն» հոդվածով։ Այս մասին գրում է Ազատությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին` ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ: