Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. Lexus-ը բախվել է քարերին ու մի քանի պտույտ շրջվել. վարորդը տեղում մահացել է, բժիշկները պայքարում են վիրավոր կնոջ կյանքի համար
Այսօր՝ մայիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 42-ամյա Արթուր Պ.-ն իր վարած Lexus GX 472 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 95 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Արթուր Պ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 41-ամյա Մարգարիտա Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Մահացածն ու վիրավորը ամուսիններ են, ավտոմեքենայում եղել են նաև նրանց 2 երեխաները, ովքեր, բարեբախտաբար, չեն տուժել:Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են ոսկյա զարդ, որը պարզվել է տուժածներինն է: