Բախմուտը ռուսների ձեռքում է, քաղաքի հետագա պաշտպանությունն Ուկրաինայի համար իմաստ չուներ. Լուցենկո
Բախմուտն ամբողջությամբ ռուսների վերահսկողության տակ է: Առաջնագիծն արդեն մի քանի կիլոմետր այն կողմ է: 5-րդ ալիքի եթերում ասել է Ուկրաինայի Զինված ուժերի շարքերում եղած նախկին գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն։
«Հարձակումն ավարտված է, Բախմուտը թշնամու ձեռքում է»,- ասել է Լուցենկոն։
Նրա կարծիքով՝ քաղաքի հետագա պաշտպանությունն Ուկրաինայի համար իմաստ չուներ։
«Այսօր Բախմուտը որպես քաղաք գոյություն չունի: Բախմուտի առանձին թաղամասերում մեր ստորաբաժանումների առկայությունը, ինչպես մեկ ամիս առաջ էր, թելադրված էր պաշտպանության երկրորդ գիծ պատրաստելու անհրաժեշտությամբ: Հիմա նման կարիք չկա… Այժմ ճակատն անցնում է Բախմուտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, ճակատն ապահովված է, ուժեղացված է»,- ասել է Լուցենկոն։