Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԼարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.amՄոր նկատմամբ բռնությnւն և մեկ այլ անձի uպանության փորձ կատարած քաղաքացին կալանավnրվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԳիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքըԱրփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին (տեսանյութ)
Փարաքարի նոր բդեշխը. ՔՊ-ական պատգամավորի տան դիմաց ձայնային ազդանշանն արգելող ցուցանակ է տեղադրված. «Փաստինֆո»
ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան32 ժամ գազ չի լինի Էրեբունու բազմաթիվ հասցեներում
Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը..․ Արթուր Դանիելյան
Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունը
Դուք, որ տապալել եք երթևեկության միասնական ցանց ստեղծելու ձեր ծրագիրը, հիմա պետք է դրա համար պատասխան տա մարզից եկող բնակի՞չը. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)

Հողը բնիկի՛նն է, ազգի՛նը, իրակա՛ն տիրոջը

«Հայաստանի հանրապետությունը» գրում է.

Ամենադավադիր ու կեղտոտ մտքերը հաճախ հնչեցվում են առաջին հայացքից թվացող պարզ, ոչ մի հետին միտք, իբր, չպարունակող նախադասությամբ։ Կախված այն բանից, թե ով է հնչեցնում այդ միտքը, հասկանալի են դառնում հոգեբանական գրոհի պատվիրատուն, մտքի նպատակը, թիրախը։ Արդի աշխարհում այդ միտքը շատ արագ տարածվում է, արձագանքներից էլ գրոհի իրական հեղինակը, ոչ թե միտքը հնչեցնող մանեկենը, հասկանում է իր հետագա անելիքները այն հանրույթի հետ, որի ուղղությամբ արձակվել է թունաբեր սլաքը։

Օրինակ՝ երբ մեր հասարակության ականջին անընդհատ ասում են, որ հողը նրանն է, ով վրան ապրում է, այդ հասարակությանը (խոսքն ազգային գիտակից հատվածին չի վերաբերում) ակամա կոդավորում են՝ փակելով նրա ներսում այն «բջիջները», որոնք պատասխանատու են բնօրրանի, պատկանելության, պատմական ու բնական իրավունքի գիտակցության համար։ Սակայն ամեն դավադրություն ունի իր հստակ հակափաստարկը։ Ասենք՝ բացում ենք այն քարտեզները, որոնք ցույց են տալիս երկրների բնակչության խտությունը։ Սակավ բնակեցված տարածքները նշվում են sparsely populated (համապատասխանաբար՝ տարբեր լեզուներով)։

Դատելով այս քարտեզներից՝ դավադիր մտքերի միջազգային «հանճարներին» (ոչ տեղական կամակատարներին), որոնք քարտեզներ են ձեւում ու վերաձեւում, կարող ենք խորհուրդ տալ բոլորովին այլ աչքով նայել Կանադային, Մոնղոլիային, Շվեդիային, Ֆինլանդիային եւն։ Մոնղոլիան փոքրատարածք երկիր չէ։ Տարածքը 1.564.116 կմ քառակուսի է եւ ունի ընդամենը 3 409 939 (2021 թ. տվյալ) բնակչություն (խտությունը՝ քառ. կմ-ում 1.8 մարդ)։ Կանադայի չափերի համեմատ (9 985 000 քառ. կմ) բնակչությունը՝ 39 մլն մարդ (2023 թ. դրությամբ), խտությունը՝ 3.5/քառ. կմ։ Քարտեզը հստակ ցույց է տալիս «sparsely populated» մասերը։ Շվեդիայում էլ է բնակչության խտությունը ցածր՝ 22 մարդ/կմ քառակուսի։ Բնակչության մոտ 85 տոկոսն էլ ապրում է քաղաքային տարածքներում։ 2021 թ. տվյալներով բնակչության թիվն այստեղ 10 389 806 է։ Ռուսաստանին չմոռանանք. բնակչության միջին խտությունը՝ 8.36 մարդ/քառ. կմ։ 73 տոկոսը բնակվում է քաղաքներում։ Դրա համար, օրինակ, Մոսկվայում 4626 մարդ է ապրում 1 քառ. կմ-ում։ Իսկ Չուկոտկայում խտությունը 0.07 մարդ է։ Կարող ենք շարունակել Ֆինլանդիայի օրինակը, Ավստրալիայինը եւն։ Մտքի «հանճարները» պիտի վերցնեն քարտեզները ու Մոնղոլիային, Կանադային, Ավստրալիային, Ռուսաստանին… ասեն՝ գնացեք այստեղից, ձեր «sparsely populated»-ները ձերը չեն, չեք ապրում այդտեղ։

Բայց չէ, «հանճարները» մոռացել են այս պետություններին, քնում զարթնում են, Հայաստանի ու Արցախի տեղն են հիշում։ Գիտե՞ք ինչու։ Որովհետեւ Արցախում եւ Հայաստանում ապրում է ոչ միայն բնակչություն, այլեւ այս հողի բնիկը՝ հայը։ Ա՛զգն է ապրում, ոչ թե պարզապես ժողովված հավաքականություն։ Արցախն ու Հայաստանը հայի բնօրրանի, հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի մի հատվածն է, եւ հա՛յն է նրա տերը։ Այն, որ հիմա Արեւմտյան Հայաստանի տարածքում «Թուրքիա» հորջորջյալ պետությունն է, դրանից Արեւմտյան Հայաստանի հայապատկանությունը չի փոխվում։ Այն, որ Արցախի մեծ մասը հիմա ադրբեջանական կողմից օկուպացված է, դրանից Արցախի հայապատկանությունը չի փոխվում։ Միջազգային «հանճարներին» ու տեղական մանեկեններին թե լսեինք, 90-ականների Արցախյան առաջին ազատամարտում մեր ազգային ողնաշարը չէինք շտկի։ Տեղական մանեկեններին կարելի է մի պարզ հարց տալ. Արեւմտյան Հայաստանը թուրքի՞նն է, Արցախի մեծ մասը Ադրբեջանի՞նն է, ուրեմն։ Կարելի է, բայց չենք հարցնի, որովհետեւ մանեկեններն արդեն պարզ հնչեցրել են իրենց դիրքորոշումը։ Սակայն հանրության համար կարող ենք ցույց տալ խամաճիկների իրական դեմքը։ Գաղտիք չէ, հայության հանդեպ կան հեռահար դավադիր ծրագրեր՝ թշնամիներինը՝ բացահայտ, ենթադրյալ բարեկամներինը՝ թաքուն, բայց կան։

Ու այդ ուժերի կեղտոտ մտքերը տիրաժավորող՝ ցավոք, ազգանվան «յանը» կրող տեղական բերանները, որ համոզմունք ունեն, թե հողը նրանն է, ով վրան ապրում է, Արցախի, Որոտանի ու Շուռնուխի ժամանակ ինչո՞ւ լեզուները չշարժեցին։ Որոտանի ու Շուռնուխի տները տրվեցին թշնամուն։ Այդ տները հայկական հողում էին, այդ տներում հայեր էին ապրում, արարում, սեփականության վկայականներն ունեին կադաստրով հաստատված։ Միակ բանը, որ ՀՀ-ն արեց, անշարժ գույքը կորցրածներին դրամական աջակցություն նշանակելն էր։ Հայն իր հողում ապրում է, տունը վերցնում տալիս են թշնամուն, թե բա՝ աջակցություն։

Պարզ է, այս ժամանակ տեղական վարժեցվածներին թվացել էր, թե հայը իր հողում չի ապրում, այլ՝ օդում, հողին տեսել են թշնամու ոտքը, ասել՝ ոտքը քոնն է, ուրեմն՝ հողը՝ եւս։ Ոչ զավեշտ է, ոչ անհեթեթություն։ Ատելություն է հայի ու հայկական ամեն ինչի հանդեպ։ Նպատակային կեղտոտ ծրագիր է՝ հայ ազգին ազգային երազանքից զրկելու եւ այդ երազանքն իրականություն դարձնելու նպատակը թույլ չտալու։

Վարժեցվածներն իրենք են ուզում հասարակությանը վարժեցնել այն մտքին, որ, նախ՝ հիմա Շուշիում չես, ուրեմն Շուշին քոնը չէ, եւ հետո՝ քանի որ Շուշին քոնը չէ, վերադարձի մասին հանկարծ չմտածես։ Կորչեն գրողի ծոցը խամաճիկները։ Հանրության որ շերտի հետ ինչ կանեն՝ կանեն, բայց իրենք լավ գիտեն, որ ազգը վերադարձի ծածկագիրը միշտ իր մեջ կրում է։ Հենց այնպես չէ, որ 44-օրյայից հետո լկստված թշնամին անընդհատ խոսում է հայ «ռեւանշիստներից»։ Որովհետեւ թշնամին մեզ լավ է ճանաչում։ Հենց դրա համար էլ ուզում է վերջնականապես փակել Հայկական հարցը՝ կուլ տալով Արցախն ու Հայաստանը։ Հենց դրա համար էլ ասում ենք՝ թշնամին խաղաղություն չի ուզում, եւ մենք երբեք խաղաղություն չենք ստանալու ոչ մի թղթի կտորով։ Խաղաղության մի ձեւ կա՝ չհուսահատվելը, արտաքին ու ներքին թշնամական գրոհներին տուրք չտալը, վերադարձի ծածկագիրը ծրագիր դարձնելը, իրագործելը։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ