Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԼարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.amՄոր նկատմամբ բռնությnւն և մեկ այլ անձի uպանության փորձ կատարած քաղաքացին կալանավnրվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԳիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքըԱրփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին (տեսանյութ)
Փարաքարի նոր բդեշխը. ՔՊ-ական պատգամավորի տան դիմաց ձայնային ազդանշանն արգելող ցուցանակ է տեղադրված. «Փաստինֆո»
ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան32 ժամ գազ չի լինի Էրեբունու բազմաթիվ հասցեներում
Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը..․ Արթուր Դանիելյան
Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունը
Դուք, որ տապալել եք երթևեկության միասնական ցանց ստեղծելու ձեր ծրագիրը, հիմա պետք է դրա համար պատասխան տա մարզից եկող բնակի՞չը. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)

Արցախում քննարկվել են սոցիալական, առողջապահության, վիճակագրության 2022թ․ բյուջեի կատարողականները

Մայիսի 26-ին հրավիրվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստ:

Քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների կատարողականները:

Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության սոցիալական պաշտպանության հաստատված ծախսը 2022թ.կազմել է 29 մլրդ 537 մլն ՀՀ դրամ, իսկ ճշտված բյուջեն՝ 28 մլրդ 922 մլն ՀՀ դրամ։

Բյուջեն ծախսվել է 28 մլրդ 347 մլն դրամի չափով՝ բնակչության սոցիալական պաշտպանությանն ուղղված 39 ծրագրերի շրջանակներում: Կատարողականը կազմել է 98 տոկոս:

Նախարար Վ. Առաքելյանը խորհրդարանականներին մանրամասն ներկայացրել է գերատեսչության առանձին ծրագրերի ծախսային հոդվածները:

Բարձր կատարողական ցուցանիշ է արձանագրվել առողջության վնասի փոխատուցման ծրագրով՝ ավելի քան 99.7 տոկոս։ Ծերության ծրագրերի համար նախատեսված գումարը կազմել է 17 մլրդ 715 մլն ՀՀ դրամ, իսկ կատարողականը՝ 17 մլրդ 677 մլն ՀՀ դրամ կամ 99.8 տոկոսը։ Ցածր կատարողական (շուրջ 70 տոկոս) ցուցանիշ է արձանագրվել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարների մասով՝ 7 մլն ՀՀ դրամ կամ 99.8 տոկոս:

«Ընտանիքի անդամներ և զավակներ» ծրագրի համար 2022թ բյուջեով նախատեսված 7 մլրդ 200 մլն ՀՀ դրամից տարվա ընթացքում ծախսվել է 6 մլրդ 900 մլն դրամ` արձանագրելով 96,4 տոկոս կատարողական:


Պատգամավորների հարցերը շրջափակման հետևանքով սոցիալ- տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված ընթացիկ և ծրագրված միջոցառումների մասին էին:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բյուջեն 2022 թվականին պլանավորված էր 15,5 մլրդ ՀՀ դրամ, ճշգրտված պլանով ՝ 12․ 598 մլրդ ՀՀ դրամ:

Առողջապահության համակարգի կատարած բուժօգնության և բուժսպասարկման ծավալը 2022 թվականին կազմել է 12 մլրդ 598 մլն 709 հազ ՀՀ դրամ, իսկ ֆինանսավորման փաստացի ծավալները կազմել են 10 մլրդ 907 մլն 246 հազ ՀՀ դրամ` ապահովելով ճշտված բյուջեով նախատեսված ցուցանիշի 86.6%:

2022 թ․ արտամարմնային բեղմնավորման ծրագրի համար նախատեսված էր 375 մլն ՀՀ դրամ, սակայն տարեկան պլանի ճշգրտումից հետո թիվը կրճատվել և դարձել է 148 մլն ՀՀ դրամ։ Տրվել է 133 ուղեգիր , ֆինանսավորվել է 84 մլն 207 հազ ՀՀ դրամ ՝ ծրագրի 65 շահառուների համար։

«Բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ» խմբի ծախսերը կազմել են 344 մլն 38 հազ ՀՀ դրամ: Կատարողականը՝ 39.9 % :

Հաշվետու տարում «Արտահիվանդանոցային ծառայություններ» խմբի ծրագրերով կատարվել է 4 մլդ 72 մլն 242 հազ ՀՀ դրամի չափով բուժսպասարկում, իսկ «Հիվանդանոցային ծառայություններ» խմբի ծրագրերով ՝ 3 մլդ 513 մլն 945 հազ ՀՀ դրամի չափով: 1 մլրդ 27 մլն 545 հազ ՀՀ դրամ հատկացվել է «Հանրային առողջապահական ծառայություններ» խմբին` ապահովելով ծրագրի 96.9% -ը:

«Առողջապահություն (այլ դասերին չպատկանող)» խմբի շրջանակներում հաշվետու տարվա ընթացքում կատարվել է 3 մլրդ 89 մլն 92 հազ ֆինանսական ծավալով բուժսպասարկում: 2022թ մասնավոր ատամնաբուժական 15 կլինիկաների մատուցվել է 308 մլն 895 հազ ՀՀ դրամի ծառայություն, ֆինանսավորվել է 424 մլն 345 հազ ՀՀ դրամ՝ հանրապետության բնակչության սոցիալապես անապահով և առանձին հատուկ խմբերի սպասարկման համար:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցադրումներին:

Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համար նախատեսված 49,5 մլն ֆինանսական ռեսուրսներից 2022թ փաստացի ծախսվել է 230 մլն 6 հազ ՀՀ դրամ կամ՝ 52,7 տոկոսը:

Ծառայության նախագահ Մ. Մինասյանը ներկայացրել է նաև ոլորտի ծրագրային հոդվածների ծախսերը: