Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ Գերմանիայի տարբերակով
Որոշ եվրոպական երկրներ մտածել են Կիևի կողմից վերահսկվող տարածքները ՆԱՏՕ-ին միացնելու մասին՝ Գերմանիայի օրինակով, որն ընդունվել է դաշինք 1955 թվականին, գրում է ամերիկյան New York Times թերթը։
Արևմտյան Գերմանիայի մոդելը գնալով ավելի տարածված է դառնում որոշ եվրոպական մայրաքաղաքներում՝ որպես Ուկրաինայի իրական անվտանգություն ապահովելու միջոց, նույնիսկ եթե նա անմիջապես չվերականգնի իր ողջ տարածքը:
Ինչպես նշվում է հոդվածում, Ուկրաինայի դեպքում շատ բան կախված կլինի շփման գծից, ինչպես նաև այն կհանգեցնի երկարատև հրադադարի, համեմատաբար կայուն սահմանների և նույնիսկ խաղաղ բանակցությունների։