Հանգամանքները թույլ են տալիս տեսանելի ապագայում խաղաղության պայմանագիր կնքել. Պեսկով
«Երեկ նախագահներ Պուտինը, Ալիևը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվածություններ ձեռք բերեցին և հանձնարարական տվեցին, որ համապատասխան փոխվարչապետները հանդիպեն հաջորդ շաբաթ»:
Այս մասին նշել է ՌԴ նախագաի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը նշել է, որ կա ընդհանուր տեսակետ, կա պետությունների ղեկավարների ըմբռնում, թե ինչպես կարելի է դա լուծել, և հետևաբար աշխատանքային մակարդակում այլևս չպետք է ստեղծվեն արհեստական խոչընդոտներ:
«Դժվար թե հիմա որևէ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման ճշգրիտ ամսաթիվը։ Թեև դարձյալ, ինչպես ասվել է երեկ հանդիպմանը, հանգամանքները փոխվել են շատ առումներով: Այս բոլոր հանգամանքները թույլ են տալիս տեսանելի ապագայում խաղաղության պայմանագիր կնքել»,- նշել է Պեսկովը: