Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ զենք չի եղել, ապա Բաքվի ավարների պուրակում էդ ի՞նչ 5 մլրդ դոլարի զենք-զինամթերք և տեխնիկա էր ցուցադրվում. Աբրահամյան
Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ զենք-զինամթերք, սպառազինություն չի եղել, ապա Բաքվի ավարների պուրակում էդ ի՞նչ 5 մլրդ դոլարի զենք-զինամթերք և տեխնիկա էր ցուցադրվում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորներից մեկի հայտարարությանը:
Աբրահամյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ թվով տեխնիկա է խոցվել, և եթե չի եղել տեխնիկա, ապա այդ ի՞նչ խոցումներ են եղել, այդ ի՞նչ 5 մլրդ զենքի մասին են խոսում ադրբեջանցիները, և այդ ի՞նչ մի քանի հարյուր միավոր հրետանային և զինտեխնիկայի ավարի մասին է խոսում Ադրբեջանը:
«Երկրորդը՝ եթե մենք այսօր ունենայինք այն սպառազինություններն ու այն տեխնիկան, որը ներկայացվում է 80-ականների, 70-ականների և նույնիսկ 60-ականների, ապա մենք այսօր՝ այսպիսի բալանսի պայմաններում, կարող էինք ապահովել ՀՀ-ի պաշտպանությունն ու անվտանգությունը: Ժամանակ առ ժամանակ, երբ խոսվում է հրետանու աշխատանքի մասին, ինչի մասին խոսվում էր նաև Սոթքի վերջին դեպքերի ժամանակ, 2022թ.-ի սեպտեմբերյան մարտական գործողությունների ժամանակ, ապա այդ ի՞նչ հրետանի է այդ խնդիրը լուծել: Այդ հրետանին, որի մասին խոսվում է, և որը խնդիր է լուծում, 60-ականների և 70-ականների հրետանի են: Եվ եթե այսօր ես լինեի որոշում կայացնողը և հնարավորություն ունենայի իրենց նշած 70-ականների, 80-ականների հրետանային միջոցներ ունենալ, ապա ես անպայման դա ձեռք կբերեի»,- նշեց Աբրահամյանը: