Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության համաձայնագիրը ստորագրել հունիսի 1-ին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող են հունիսի 1-ին Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ, ստորագրել Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ համաձայնագիր: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային։
«Մենք հուսով ենք, որ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես խաղաղության պայմանագիր կստորագրվի: Սա պատմական պահ է, որը չպետք է բաց թողնել»,- ասել է Աբդուլաևան։