ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Արկտիկայում հակամարտությունների աճի մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության գերագույն դեսպան Նիկոլայ Կորչունովն ափսոսանք է հայտնել Արկտիկայի տարածաշրջանում հակամարտությունների աճի կապակցությամբ։ Ինչպես հայտնում է TACC-ը՝ այս մասին Կորչունովն ասել է Արկտիկայում ռուսական նվաճումների պատմությանը նվիրված կլոր սեղանի ժամանակ:
«Վերջերս Արկտիկայի տարածաշրջանի նկատմամբ ուշադրությունը մեծացել է ողջ համաշխարհային հանրության կողմից: Աշխարհաքաղաքական առումով տարածաշրջանը դառնում է ավելի ու ավելի կարևոր հարթակ։ Ցավոք, տարածաշրջանում հակամարտությունն աճում է»,- ասել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ Ֆինլանդիայի աշխարհագրական դիրքը կխթանի ՆԱՏՕ-ի հավակնությունները Արկտիկայում։ Ըստ նրա՝ քանի որ Ֆինլանդիան գտնվում է Եվրոպայի հյուսիսում, դա կխթանի Հյուսիսատլանտյան դաշինքի հավակնությունները՝ ռազմականացնելու Արկտիկան։
Մինչ այս ՌԴ ԱԳՆ-ի գլխավոր դեսպան Նիկոլայ Կորչունովն ասել էր, որ Ռուսաստանը ակտիվորեն աշխատում է Շանհայի համագործակցության կազմակերպության և BRICS* երկրների հետ Արկտիկայի նախագծերի շուրջ։
*BRICS-Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկատան, Չինաստան, Հարավային Աֆրիկա