Հայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են Հայաստան
Հասարակություն

Հայրենիքի բարգավաճման գործում, անտարակույս, նշանակալի է լինելու նաև ձեր ներդրումը. Արցախի ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության , մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանն ուղերձ է հղել Վերջին զանգի կապակցությամբ։

ԿԳՄՍ նախարարի շնորհավորանքի ուղերձում ասված է.

«Սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի լուսավոր տոնի առթիվ:

«Շրջանավարտ» բառը նշանակում է ուսումնական դասընթացն ավարտած, այսինքն՝ ավարտել կյանքի մի շրջան, շրջափուլ: Իսկ ձեր կյանքի այս շրջափուլը համընկավ մեր երկրի և ժողովրդի համար բախտորոշ ու շրջադարձային իրադարձությունների հետ. 44-օրյա պատերազմ, ժամանակավորապես կորսվեց հայրենիքի մեծ մասը, ազգի սերուցքը կազմող ազնվազարմ ևս մեկ բացառիկ աստղաբույլ բռնեց հավերժի ճամփորդի ուղին, դավադիր թշնամու կողմից ավելի քան 160 օր շրջափակված է Մայր Հայաստանի հետ կյանքի ճանապարհը, անորոշության մառախուղը կարծես ետ քաշվելու ցանկություն չունի, բայց այս ամենի հետ մեկտեղ բոլորս միասին կրկին ականատեսը դարձանք մեր հերոս քաջորդիների պանծալի սխրանքներին, իր ազատության ու անկախության համար անդուլ պայքարի ելած արցախցու վճռականությանը, անընկճելի ու աներեր ոգուն, որին հիշյալ չարաղետ իրադարձությունները միայն ու միայն կոփեցին՝ վերստին ապացուցելով ինքնորոշման և ազգային արժանապատվության համար մղվող մեր երեսնամյա պայքարի արդարացիությունն ու անբեկանելիությունը:

Սիրելինե՛րս, արագ փոփոխվող աշխարհը ենթադրում է նոր գաղափարներ և կյանքի հանդեպ արդիական մոտեցումներ, որտեղ, ըստ ամենայնի, անհրաժեշտություն է որակյալ ու շարունակական կրթությունը: Առավել ևս մեր հայրենիքի՝ վիրավոր Արցախի ապաքինման ճանապարհին անհնար է արդյունավետություն ապահովել առանց արհեստավարժ և մրցունակ մասնագետների, որոնց շարքերը, համոզված եմ, մոտ ապագայում համալրելու եք նաև դուք, և կարճ ժամկետում մեր փոքրիկ հայրենիքի բարեկեցության և բարգավաճման գործում, անտարակույս, նշանակալի է լինելու նաև ձեր ներդրումը:

Սիրելի՛ շրջանավարտներ, ձեզ ուժ, եռանդ, գունեղ երևակայություն և հաջողություններ եմ մաղթում. շարունակե՛ք սովորել, լուսավորվել և լուսավորել, ամրապնդել ձեր հավատը մեր պայծառ գալիքի հանդեպ՝ ի փառս Հայոց Արցախ աշխարհի, ի շահ մեր ինքնության և հարատևման»։