Իրանը հոլանդական վարդեր է արտահանելու Հայաստան
Հաջորդ տարի Իրանը մոտ 2 մլն հոլանդական վարդ կարտահանի Հայաստան եւ Ռուսաստան: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, հայտարարել է Իրանի Կոհգիլուե եւ Բոյեր Ահմադ գյուղատնտեսական նահանգների ղեկավար Ջաֆար Գոարգանին, հաղորդում է IRNA-ն:
Ջաֆար Գոարգանին նշել է, որ նահանգներում ամեն տարի աճեցվող 13 մլն վարդերի 90 տոկոսը կարելի է արտահանել: