Օվերչուկը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի տեսակետների համընկնման մասին
Ադրբեջանն ու Հայաստանը հավասարապես հասկանում են, թե ինչպես պետք է ընթանա տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ խոսելով Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքների մասին։
Նա հավելել է, որ երեք երկրների ղեկավարները փոխվարչապետերի բանակցություններից հետո կորոշեն՝ արդյոք անհրաժեշտ է նոր հանդիպում։