Թուրքիայում 3 ադրբեջանցու են գլխատել
Թուրքիայի Դուզջե բնակավայրում 3 ադրբեջանցու գլուխ են կտրել, տեղեկացնում է APA գործակալությունը: Թուրքիայի Դուզջե բնակավայրում, անհայտ պայմաններում Վրաստանի քաղաքացի հանդիսացող և ազգությամբ ադրբեջանցի 3 հոգու են գլխատել:
Ոստիկանությունը բացելով բնակարանի դուռը պարզել է, որ հանցագործությունը կատարվել է 2-3 օր առաջ: Սպանվողներից 2-ը կանայք են, մեկը երեխա: Սպանվող կանանցից մեկը 56 ամյա Էմա Շերիֆովան է, մյուսը նրա քույրը 46 ամյա Էլնազ Շերիֆովան: Երեխան եղել է Էլնազ Շերիֆովայի թոռ Սահիբ Շերիֆովը: Կատարվում է հետաքննություն հանցագործության բացահայտման ուղղությամբ: